Արարատբանկը ավստրիական Raiffeisen Bank International-ի կողմից ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում

11.10.2012 17:48
Արարատբանկը ավստրիական Raiffeisen Bank International-ի կողմից ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկ ԲԲԸ-ն, SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից ճանաչվել է առաջին բանկը Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ պատվավոր մրցանակը բանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավարին են  հանձնել  Raiffeisen Bank International AG-ի ներկայացուցիչները`  Երևանում հայաստանյան թղթակից բանկերի մասնագետների համար կազմակերպված սեմինար-դասընթացների ժամանակ:

«Այս գնահատականը վկայում է, STP որակի միջազգային ստանդարտներին Արարատբանկի դրամական փոխանցումների համապատասխանության, ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին: Արարատբանկը լինելով միջազգային էլեկտրոնային վճարումների համակարգերի ակտիվ մասնակից` փոխանցումները 2012թ.-ին  իրականացրել է  առավել արագ  և գրագետ մշակված»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Raiffeisen International ավստրիական բանկային հոլդինգը գործում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 17 երկրների տարածքում, բանկում աշխատում է շուրջ 57 հազար մարդ։ Ռուսաստանում Raiffeisen International խմբին է պատկանում «Ռայֆֆայզենբանկ» ՓԲԸ–ն։ Ռայֆֆայզենբանկը գործում է Ռուսաստանում 1996թ.–ից և մասնավոր ու կորպորատիվ հաճախորդներին, ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին, ռուբլով և արտարժույթով ծառայությունների ամբողջական պատկեր է ցուցաբերում։
«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: ($1 – 406,25 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև