Գերմանիայի ֆինանսների նախարարությունը դեմ է հանդես եկել Հունաստանի պարտքերը չեղյալ համարելուն

12.10.2012 11:07
Գերմանիայի ֆինանսների նախարարությունը դեմ է հանդես եկել Հունաստանի պարտքերը չեղյալ համարելուն

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն դեմ է հանդես եկել Հունաստանի պարտքերը չեղյալ համարելուն, հայտնում է «Էթնոս» հունական պարբերականի կայքը, հաղորդում է Փրայմը։

«Հունական պարտքը կրճատելու պաշտոնական առաջարկը հակակառուցողական է»,– ասել է նախարարը` հանդես գալով ԱՄՀ–ի և Համաշխարհային բանկի նստաշրջանին Տոկիոյում։

Ավելի վաղ ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը չէր բացառել որպես Հունաստանի ֆինանսավորման շարունակություն հունական պարտքի նոր կրճատումը։ Դրան դեմ են ինչպես եվրագոտու ղեկավարները, այնպես  Եվրոպայի կենտրոնական բանկը։

Այս տարվա գարնանը սուվերեն պարտքի մի մասի վերակազմավորման ժամանակ մասնավոր ներդրողները համաձայնել են «ջնջել» պարտքի ավելի քան 70 տոկոսը, ինչն օգնել է թեթևացնել Հունաստանի պարտքային բեռը մոտ 100 միլիարդ եվրոյով։ Կրկնակի վերակազմավորման դեպքում վնասներ կարող են կրել ԵԿԲ–ն և եվրագոտու երկրների ազգային կենտրոնական բանկերը, որոնք արժութային միության պետությունների կառավարությունների հետ այժմ պահում են հունական պարտքի մոտ 75 տոկոսը։

Հունաստանը փրկելու համար անհրաժեշտ է պարտքի հետագա վերակազմավորում, Տոկիոյի նստաշրջանում հայտնեց Գերմանիայի տնտեսական հիմնական ինստիտուտներից մեկի` Կիլի համաշխարհային էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Իոաքիմ Շայդեն, ավելացնելով, որ դա լավագույն ձևն է Աթենքի պարտքը վերադարձնել երկրի համար ընդունելի մակարդակի։

Սակայն Գերմանիայի ֆինանսների նախարարը դեմ է հանդես եկել։

Խոսելով Եվրոպայում ստեղծված իրավիճակի մասին` Շոյբլեն հայտարարել է, որ ԵՄ–ը խնդրի լուծման ճիշտ ուղու վրա է, և ոչ մի եվրոպական երկիր չի մտածում եվրագոտուց դուրս գալու մասին։

Գերմանիայի ֆինանսների նախարարի խոսքով` ոչ ոք չի ստիպի Հունաստանին դուրս գալ եվրագոտուց, և ինքը երկիրն էլ դա չի ցանկանում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև