12.10.2012 12:34
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն այս տարի ևս աջակցություն է ցուցաբերում «Էրեբունի-Երևան» տոնին, որը երևանցիների և Երևանի հյուրերի ամենասիրված տոներից մեկն է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից :
«Անելիք Բանկ» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար Անգելիկա Ոսկանյանի խոսքով, Բանկն իր գործունեության ավելի քան 22 տարիների ընթացքում միշտ էլ իր հնարավորությունների սահմանում աջակցել է Երևանին վերաբերվող միջոցառումների անցկացմանը:
«Լինելով քաղաքային տիպի Բանկ, մենք միշտ էլ գիտակցել ենք, որ նման տոները համախմբում են մարդկանց և դրական են անդրադառնում քաղաքային կյանքի վրա` աշխուժություն մտցնելով մեր առօրյայում: Լինելով կորպորատիվ պատասխանատու ընկերություն, մեր նման ֆինանսական կազմակերպությունները փորձում են ֆինանսական աջակցությամբ մասնակից լինել յուրաքանչյուր երևանցուն վերաբերվող միջոցառումներին»,- նշեց նա:
Քաղաքի օրվա տոնակատարությունները կանցկացվեն կիրակի Հայաստանի մայրաքաղաքում` «Իմ սրտի մայրաքաղաք» կարգախոսով։ Միջոցառումների անցկացման համար պետբյուջեից շուրջ 90 մլն դրամ ($220,8 հազար դոլար) կհատկացվի։
Տոնական միջոցառումների շրջանակներում, մասնավորապես, տեղի կունենա լվացող մեքենաների շքերթ, քաղաքի հիմնադրման թեմայով թատերական ներկայացումներ, կենտրոնական փողոցներով հանդիսավոր երթեր։
Երևանի կենտրոնի և վարչական շրջանների պուրակներում, հրապարակներում և փողոցներում ժողովրդական, դասական, ջազային և ռոք երաժշտության համերգներ, ցուցահանդեսներ, փողոցային երաժիշտների և միմերի ելույթներ, սթրիթբոլի մրցումներ, ավիամոդելիստների, հեծանվարշավներ կկազմակերպվեն։
Երեկոյան կենտրոնական Հանրապետության Հրապարակում տեղի կունենա շքեղ համերգ` հայկական էստրադայի աստղերի, դի–ջեյների և երաժիշտների մասնակցությամբ։ Տոնակատարությունը կավարտվի կեսգիշերին մոտ` գունավոր հրավառությամբ։
«Անելիք Բանկ» ՓԲԸ –ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996թ.–ի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր արտոնագիրը:--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: