NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 18 մլն դոլար

15.10.2012 13:15
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 18 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում այս տարվա հոկտեմբերի 8-13–ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 18 մլն. ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ աճելով 62.3 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածի արժութային առքուվաճառքն իրականացվել է մեկ դրամի դիմաց 407.36 դոլար միջին կշռված փոխարժեքով, իսկ եվրոյով և ռուբլով բորսայում գործարք չի իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև