ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

15.10.2012 18:22
ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երկուշաբթի 1,5 մլրդ դրամ գումարի չափով պետական կարճաժամկետ AMGT39157134 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Ներկայացված առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է 2 660 մլն դրամ, բոլորը՝  գործակալների կողմից հատկացված մրցակցային առաջարկություններով:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.8158% տոկոս՝ 9.9195 % տոկոս տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 407,66 դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև