Գերմանիան պաշտպանել է Հունաստանին

16.10.2012 11:39
Գերմանիան պաշտպանել է Հունաստանին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական երկրների սուվերեն պարտքի շուկայում ջերմացում է նկատվում:

Հունական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը թարմացրել է տարեկան մինիմումը՝ այսօրվա առուվաճառքներում հասնելով տարեկան 17,34% նիշին: Ներդրողները գնում են Հունաստանի սուվերեն պարտքերը՝ հավատալով Գերմանիայի ղեկավարությանը, որը բացառում է Հունաստանի դուրս գալը Եվրամիությունից և դեֆոլտը, գրում է banki.ru-ն:

Այսօր կայացած առուվաճառքների ընթացքում Հունաստանի տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է տարեկան նվազագույն նիշին՝ 17,34%-ի: Արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ շարունակվում է եկամտաբերության հաստատուն նվազումը, ընդ որում վերջին շաբաթների ընթացքում այն ավելի արագացել է:

Դեռ օգոստոսի վերջին եկամտաբերությունը տարեկան 23,3—24,5%-ի սահմաններում էր: Միաժամանակ նվազել է նաև եվրագոտու մյուս երկրների, մասնավորապես Իտալիայի, Իռլանդիայի և Իսպանիայի պարտքային շուկաների լարվածությունը:

Կիսամյա մինիմումն այսօր թարմացրել է Իտալիայի տասնամյա պետական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը, որը ամրագրվել է տարեկան 5 տոկոսից ցածր մակարդակում: Իռլանդիայի տասնամյա պետական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է տարեկան 4,8 տոկոսի, իսպանական պարտատոմսերինը՝ 5,7 տոկոսի:

Դեռ օգոստոսին դրույքները զգալի բարձր էին. Իտալիայի դեպքում՝ 5,7—6,5%, Իռլանդիայի դեպքում 5,6—6,2%, իսկ Իսպանիայի դեպքում՝ 6,3—7,4%:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև