«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA չիպային քարտեր

16.10.2012 11:44
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA չիպային քարտեր

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA միջազգային վճարային համակարգի չիպային քարտեր, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, չիպային քարտը միկրոպրոցեսորով վճարային քարտ է, որի ֆունկցիոնալ հնարավորությունները մագնիսական ժապավենով քարտերի համեմատ ավելի բարձր են: Տվյալ քարտերը հնարավորություն են տալիս պահել ավելի մեծ ծավալով տվյալներ և ունեն անվտանգության բարձր աստիճան:

Բանկի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ սկսած 2012թ. սեպտեմբերից բանկը թողարկում է MasterCard չիպային քարտեր, որոնց թվին ավելացել են նաև Visa միջազգային վճարային համակարգի քարտերը: Քարտերի թողարկումն իրականացվում է համաձայն գործող սակագների ու պայմանների` առանց լրացուցիչ միջնորդավճարների:

2012թ. 3-րդ եռամսյակի տվյալներով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկել է թվով 5 328 պլաստիկ քարտ, որից Visa` 4 524, MasterCard`451 և ArCa`353: 01.10.12թ. դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմել է 70, ՊՈՍ-տերմինալներինը` 296:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. օգոստոսին Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռնարկատիրության աջակցման և ֆինանսական հոսքերի սպասարկման նպատակով: Բանկի 100% բաժնետերն է հանդիսանում ուսաստանյան խոշորագույն բանկերից մեկը`«Գազպրոմբանկը»:  --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև