Հայաստանի բանկերի վարկային ներդրումների միջին տարեկան աճը 2012-2014 թվականներին 25% կկազմի

16.10.2012 12:36
Հայաստանի բանկերի վարկային ներդրումների միջին տարեկան աճը 2012-2014 թվականներին 25% կկազմի

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի վարկային ներդրումների միջին տարեկան աճը 2012-2014 թվականներին 25% կկազմի, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի զարգացումները 2012-2014 թվականներին» զեկույցում:

Վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում 2014 թվականին կմեծանա և կհասնի 69 տոկոսի (2011 թվականին՝ 58 տոկոս):

Ինչպես նշում է ԿԲ զեկույցում,  2014 թվականին ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 68 տոկոս՝ 2011 թ.-ի 54 տոկոսի համեմատ, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 47 տոկոս՝ 2011 թ.-ի 35 տոկոսի համեմատ:

Ընդ որում` Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2012 թվականի առաջին կիսամյակում կազմել են ավելի քան 2,2 տրլն դրամ:

Կանխատեսումների համաձայն, բանկային համակարգի շահութաբերություն մակարդակը կանխատեսվող ժամանակահատվածում կաճի. Բանկերի ակտիվների շահութաբերությունը բնութագրող «զուտ շահույթ/ միջին ակտիվներ» ցուցանիշը (ROA) 2012-2014 կտատանվի 2,2%-2,8% (2011թ. –ին՝ 1,7%), իսկ կապիտալի շահութաբերությունը բնութագրող «զուտ շահույթ/միջին կապիտալ» (ROE) ցուցանիշը՝ 2,7%-16,6% միջակայքում (2012թ.-ին՝ 9,5%)
Այսօր Հայաստանում 21 բանկ է գործում:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև