Հայաստանի բանկերը մինչև 2012 թ.–ի ավարտը 47 մասնաճյուղեր կբացեն

16.10.2012 15:29
Հայաստանի բանկերը մինչև 2012 թ.–ի ավարտը 47 մասնաճյուղեր կբացեն

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի թիվը մինչև տարեվերջ կավելանա 47 բաժանմունքով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի «Հայաստանի առևտրային բանկերի 2012-2014 թվականների հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսումները» հաշվետվությունում։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, այսօր երկրում գործում է 21 առևտրային բանկ 461 մասնաճյուղերով։

Միաժամանակ, 2014 թվականի ավարտին կանխատեսվում է մասնաճյուղերի աճ 133–ով 2011 թվականի համեմատ։

2012 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ մասնաճյուղերի թվով առաջատար բանկերի եռյակում են` ՎՏԲ Հայաստան Բանկը 68 մասնաճյուղով, Արդշինինվեստբանկը 55 մասնաճյուղով և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 42 մասնաճյուղով։

Միաժամանակ, պաշտոնական տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդային բազան 2012 թվականի յոթ ամիսների ընթացքում կազմել է 1 498.7 հազար հաճախորդ` հունիսի վերջի 1 484.5 հազարի դիմաց։ ԿԲ կանխատեսումներով, հաճախորդների միջին տարեկան աճը 2012-2014 թվականներին կկազմի 15 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև