ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամանակակից և հարմարավետ գրասենյակում

16.10.2012 16:05
ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամանակակից և հարմարավետ գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի սկզբից Երևան, Բագրատունյաց փող. 13/113 հասցեում իր գործունեությունը վերսկսեց ժամանակակից և հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վերանորոգման աշխատանքները սկսվել էին ս.թ. սեպտեմբերի 18-ին և ավարտվել էին նախատեսված ժամկետին: Բացի վերանորոգման աշխատանքներից «Թիվ 35» մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սրահում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ինտերյերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին և բրենդին:

«Թիվ 35» մինիմասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

Բանկի հաճախորդները կարող են շարունակել օգտվել բանկային ծառայությունների լայն ընտրանուց, այդ թվում` հաշիվների/ավանդների բացում և սպասարկում, հաշվադրամարկղային սպասարկում, պալաստիկ քարտերի պատվիրում, դրամական միջոցների ստացում/ուղարկում, ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հաճախորդներին վարկի ձևակերպում, մասնավորապես` ոսկու գրավով վարկեր և սպառողական վարկեր, ինչպես նաև վարկեր փոքր բիզնեսին:

Մինչ այս տարվա վերջ նախատեսվում է ՎՏԲ-Հայաստան բանկի մի շարք մասնաճյուղերի ռեֆորմատ նման ձևով ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ երկրի մարզերում: Դրանց թվում են Մյասնիկյան, Էրեբունի, Մաշտոց, Սպանդարյան, Արմավիր, Էջմիածին, Կոտայք և այլ մասնաճյուղերը»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև