Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թ.–ին կարող է գերազանցել 6%–ը. պատգամավոր

16.10.2012 16:53
Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թ.–ին կարող է գերազանցել 6%–ը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թ.–ին կարող է գերազանցել 6%–ը, երեքշաբթի լրագրողներին ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

«Այս տարվա բավականին հաջող մակրոտնտեսական ցուցանիշները զգալիորեն փոխել են հաջորդ տարվա կանխատեսումները, այդ պատճառով էլ 2013 թվականին մենք ՀՆԱ աճի բավական բարձր շեմ ունենք` 6.2 տոկոս»,– ասաց Մինասյանը` ներկայացնելով 2013 թվականի պետբյուջեի նախագիծը։

Մինասյանը միաժամանակ ընդգծեց, որ այս տարի տնտեսության աճի գծով բավականին բարձր ակնկալիքներ են ձևավորվում։ Այսպես, նրա խոսքով, Հայաստանի ՀՆԱ աճը 2012 թվականին կանխատեսվում է 7.1 տոկոս մակարդակում։

Մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ ՀՆԱ աճի տեմպերը 2013 թվականին կապահովվեն հայկական արտադրանքի մրցունակության հետագա բարձրացման, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության գերազանցող զարգացման, ինչպես նաև տնտեսության բոլոր ոլորտներում հավասար մրցունակ հնարավորությունների ապահովման հաշվին։

Այդ համատեքստում Մինասյանը կարծիք հայտնեց, որ այսպիսի զարգացումների արդյունքում 2013 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունը բավականին դիվերսիֆիկացված կլինի և ավելի լավ պաշտպանված կլինի հնարավոր տնտեսական ցնցումներից, լոկոմոտիվ կդառնան արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտի արտահանման կողմնորոշում ունեցող ուղղությունները։

2012 թվականի պետբյուջեում Հայաստանի ՀՆԱ աճի ցուցանիշը 4.2 տոկոսի  մակարդակում է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև