Շվեդիան ԵՄ-ի հետ բանկային միության մեջ չի մտնի ընթացիկ պայմաններով

17.10.2012 11:11
Շվեդիան ԵՄ-ի հետ բանկային միության մեջ չի մտնի ընթացիկ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հասկացրեց նրան և ողջ Եվրոպային, որ իր երկիրը պատրաստ չէ բանկային միության մեջ մտնել ԵՄ-ի հետ այն պայմաններով, որոնք առաջարկում է Եվրախորհրդարանը, հաղորդում է Reuters-ը:

«Մեզ չեն բավարարում Եվրախորհրդարանի պայմանները: Շվեդիան չի ծածկի մյուս երկրների բանկային վնասներն իր հարկատուների հաշվին: Մենք 90-ականներին բանկային ճգնաժամ տարանք, սակայն որևէ մեկին օգնության համար չդիմեցինք»,- հայտարարել է նա:

Չնայած բանկային միությանն անհապաղ միանալու հարցում անհամաձայնությանը, Ռեյնֆելդտը հետաքրքրություն հայտնեց Եվրամիության շրջանակներում առավել սերտ համագործակցության հարցում:

Ըստ Եվրահանձնաժողովի ծրագրերի՝ Եվրամիության երկրներում ֆինանսական ինստիտուտների նկատմամբ միասնական վերահսկողության համակարգին անցումը պետք է տեղի ունենա 2013թ. հունվարին մոտ: Բանկային միությունը պետք է ապահովի ֆինանսական ինստիտուտների կայունությունը և վերակառուցվածքայնությունը՝ առանց բյուջետային միջոցների օգտագործման: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև