Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը օգոստոսի 31-ի դրությամբ ավելացել է 0.5%-ով՝ կազմելով 327,5 մլրդ դրամ

17.10.2012 13:35
Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը օգոստոսի 31-ի դրությամբ ավելացել է 0.5%-ով՝ կազմելով 327,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրաված ավանդների ծավալն այս տարվա օգոստոսի վերջին կազմել է 327,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0.5%-ով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ընդ որում` ռեզիդենտներին բաժին է հասել դրամով ներգրավված ավանդների շուրջ 95%-ը (311 մլրդ դրամ):

Ըստ հաշվետվության՝ ռեզիդենտների ցպահանջ ավանդները դրամով ներգրաված ավանդների ընդհանուր ծավալում կազմել են 43.6%՝ գերազանցելով 142,9 մլրդ դրամը:

Միաժամանակ այս ցուցանիշը օգոստոսին, հուլիսի համեմատ կրճատվել է 2%-ով:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ռեզիդենտների ժամկետային ավանդները կազմել են դրամով ներգրաված ավանդների ընդհանուր ծավալի 51-ը և օգոստոսի  վերջին կազմել են ավելի քան 168.1 մլրդ դրամ:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով ավանդների ծավալը օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 5,4%-ով և ամսվա վերջին հասել է ավելի քան 795,8 մլրդ դրամի:

2012 օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 407.69 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև