ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է հետգնել

17.10.2012 17:57
ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է հետգնել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 17–ին 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական (գանձապետական) արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ–ի մամուլի ծառայությունից, AMGN3621A138 թողարկման պարտատոմսեր են հետգնվել։

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։

Ներկայացված հայտերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 1 018 մլն դրամ, իսկ պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը` 10.11 % ($1 – 407,69 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև