«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկի» ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում

18.10.2012 18:01
«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկի» ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկ» ԲԲԸ ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում Կենտրոնական բանկի նախագահի հոկտեմբերի 16-ի որոշումով, հայտնում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն՝ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 16–ին։
Ավելի վաղ Գյուղատնտեսական բանկի խորհրդի ղեկավար Դմիտրի Պատրուշևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ բանկի ներկայացուցչության հնարավոր բացումը հանրապետութունում կդառնա Հյաաստանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության գործընթացի առաջին քայլը` նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը։

«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկ» ԲԲԸ–ն Ռուսաստանի խոշորագույն բանկերից է։ 2000 թվականին Ռուսաստանի Դաշնության ագրոարդյունաբերական հատվածի և գյուղական տարածքների ֆինանսավարկային ազգային համակարգի զարգացման նպատակով ստեղծված այդ ունիվերսալ առևտրային բանկը տրամադրում է բանկային բոլոր տեսակի ծառայություններ և առաջատար դիրքեր է զբաղեցնում Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրի ֆինանսավորման ոլորոտւմ։ Բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը։

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է արտերկրա բանկի մեկ ներկայացուցչություն։ 2011 թվականի նոյեմբերից երկրում գործում է Բալթիկայի խոշորագույն բանկերից մեկի` լատվիական Rietumu Banka–ի ներկայացուցչությունը, որը մասնագիտանում է մասնավոր հատվածի սպասարկման ուղղությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև