Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է մինչև տարեվերջ ստանալ շուրջ 4.0 մլն ԱՄՆ դոլարի շահույթ մինչև հարկումը

19.10.2012 10:45
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է մինչև տարեվերջ ստանալ շուրջ 4.0 մլն ԱՄՆ դոլարի շահույթ մինչև հարկումը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է եկամտային ակտիվների ավելացման շնորհիվ մինչև տարեվերջ ստանալ շուրջ 4.0 մլն ԱՄՆ դոլարի շահույթ մինչև հարկումը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից::

Հաղորդագրության համաձայն՝ բանկը նախատեսում է նաև ավելացնել ներգրավված միջոցների ծավալը 21%-ով տարեսկզբի համեմատ:

«Բացի այդ, նախատեսվում է ավելացնել բանկի ընդհանուր ակտիվների ծավալը 21.6%-ով, ընդ որում`վարկային պորտֆելի աճը կկազմի 20.5%»,- հաղորդվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. օգոստոսին Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռնարկատիրության աջակցման և ֆինանսական հոսքերի սպասարկման նպատակով:

Բանկի 100% բաժնետերն է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկը`«Գազպրոմբանկը»:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև