ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը օգոստոսի վերջին գերազանցել է 123 մլրդ դրամը

19.10.2012 14:00
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը օգոստոսի  վերջին գերազանցել է 123 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2012թ.-ի օգոստոսի վերջին կազմել է մոտ 123,2 մլրդ դրամ՝ հուլիսի համեմատ ավելանալով 1,9 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Տվյալների համաձայն, տրամադրած հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 63.3 մլրդ դրամ` հուլիսի համեմատ աճելով 1,5 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 59.8 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ աճելով 2,3 տոկոսով:

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8.2 տոկոս:

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը 2012 թվականի օգոստոս վերջին կազմել է մոտ 1 501.1 մլրդ. դրամ` հուլիսի համեմատ աճելով 1,3 տոկոսով:

2012թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 406,13 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև