Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականին 2,9 մլրդ դրամ կկազմի

19.10.2012 19:25
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականին 2,9 մլրդ դրամ կկազմի

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթի միջին տարեկան աճը 2012-2014 թվականներին կկազմի 19,8% և 2014 թվականին կլինի 2,9 մլրդ դրամ՝ 2011 թվականի 1,66 դրամ ցուցանիշի փոխարեն, տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի կայքից:

Ապահովագրական ընկերությունները 2012-2014 թվականներին տոկոսային եկամուտների ցուցանիշի միջին տարեկան աճ են կանխատեսում 13,7 տոկոսի չափով, ինչի արդյունքում 2014 թվականին այս ցուցանիշը կկազմի 2,8 մլրդ դրամ՝ 2011 թվականի 1,9 մլրդ դրամից դիմաց:

Ոչ տոկոսային եկամուտների ծավալը 2014 թվականին կկազմի 231,1 մլն դրամ՝ 2011 թվականի 700,5 մլն դրամի փոխարեն: Ընդ որում, ոչ տոկոսային ծախսերը  2012-2014 թվականների ընթացքում տարեկան միջինը 9,9 տոկոսով կաճեն և 2014 թվականին կկազմեն 8,3 մլրդ դրամ՝ 2011 թվականի 6,3 մլրդ դրամի դիմաց:

Ապահովագրական ընկերությունների ակտիվների 2014 թվականի շահութաբերության (ROA)  ու սեփական կապիտալի շահութաբերության (ROE) ցուցանիշներ կկազմեն 7,1 և 15,9 տոկոս համապատասխանաբար՝ 2011 թվականի 5,8 և 12,1 տոկոսի փոխարեն, նշված է ԿԲ կայքում: ($1-406,13 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև