22.10.2012 11:51
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 15 – 19-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,2 մլն՝ 1 դոլարի դիմաց 406,65 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 7 մլն եվրո և շուրջ 864,2 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 526,47 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,03 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 112,3 մլն դոլար, 9,8 մլն. եվրո և ավելի քան 68,9 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 407,69 դրամ, 1 եվրոյի դիմաց 530,05 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,22 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, հոկտեմբերի 8–ից 14-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28,8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 64,4 մլն դոլար: ($1 –405,85 դրամ է): –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: