«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է մինչև 2012 թվականի ավարտը վարկային պորտֆելը հասցնել 90.0 մլրդ դրամի

22.10.2012 14:04
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է մինչև 2012 թվականի ավարտը վարկային պորտֆելը հասցնել  90.0 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2012թ. տարեվերջ ավելացնել վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը) մինչև 90 մլրդ ՀՀ դրամի` ապահովելով տվյալ ցուցանիշի 20.5%-ից ավելի տարեկան աճ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի կողմից տրված վարկերի ընդհանուր ծավալը (ներառյալ վարկային գծերը) կազմել է 88.4 մլրդ ՀՀ դրամ (ակտիվների 78.7%-ը)` գրանցելով 18.3% աճ վերջին 9 ամիսների ընթացքում:  2012թ. 9 ամիսների արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ վարկային գծերը) 18.3% աճ` հասցնելով այն 88.4 մլրդ ՀՀ դրամի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բանկի վարկային պորտֆելի (ներառյալ վարկային գծերը) ծավալը ընդհանուր ակտիվների կառուցվածքում կազմել է 78.7%: Ընդ որում` 9 հաշվետու ամիսներում Բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 17.1%-ով` 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բացարձակ արտահայտությամբ կազմելով 112.3 մլրդ ՀՀ դրամ:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։

2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև