Հայաստանում ոսկին էժանացել է

23.10.2012 14:59
Հայաստանում ոսկին էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  սահմանել է թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա գները:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով՝   ոսկի`  գնման գին` 20916,86 դրամ (-404,57), բացթողնման գին` 22735,72 դրամ (-439,75); արծաթ` գնման գին` 394,66 դրամ (-14,14), բացթողնման գին` 428,98 դրամ (-15,37); պլատին`  գնման գին`19751,91 դրամ (-523,14), բացթողնման գին` 21469,47 դրամ (-568,63); պալադիում`  գնման  գին` 7695,40 դրամ (-176,84), բացթողնման գին` 8364,57 դրամ (-192,21)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև