ԱՄՀ-ն Հայաստանին $42 մլն. արտոնյալ վարկ կտրամադրի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար

24.10.2012 10:41
ԱՄՀ-ն Հայաստանին $42 մլն. արտոնյալ վարկ կտրամադրի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 27 մլն. SDR (մոտ $42 մլն) հավելյալ միջոցներ կտրամադրի Ընդլայնված վարկավորում (Extended Credit Facility – ECF) ծրագրի շրջանակներում:

Վարկի տրամադրման հետ կապված հարցը ներառված է կառավարության մոտակա՝ հինգշաբթի տեղի ունենալիք նիստի օրակարգում:

Բացառիկ վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով՝ 5,5 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

Ստացված գումարը կուղղվի ՀՀ 2012թ. պետբյուջեի դեֆիցիտը ծածկելուն և կազմում է այդ նպատակով ֆինանսավորման արտաքին աղբյուրներից ներգրավված ֆինանսավորման մոտ 10%-ը:

Ընդլայնված վարկավորման ծրագրի շրջանակներում 2010-2011թթ. ԱՄՀ-ն Հայաստանին 74.8 մլն. SDR ($115,3 մլն.) է տրամադրել՝ բյուջետային աջակցության շրջանակներում:
2010թ. հունիսի 28-ին ԱՄՀ Գործադիր խորհուրդը հաստատեց եռամյա ծրագրերը՝ Ընդլայնված ֆինանսավորում (Extended Fund ucility – EFF) և Ընդլայնված վարկավորում (Extended Credit Facility – ECF)՝ 266,8 մլն. SDR ($403,8 մլն.) ընդհանուր գումարով:

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2012թ. հունվար-օգոստոսին կազմել է 1,2 մլրդ. դրամ: Ընդ որում, ութ ամսվա ընթացքում պետբյուջեի եկամուտները կազմել են 587,9 մլրդ. դրամ, իսկ ծախսերը՝  589,1 մլրդ. դրամ: ($1-405,76 դրամ է):—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև