ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորությունները 3–րդ եռամսյակում աճել են 12.83 %–ով` մինչև 1902.1 մլրդ դրամ

24.10.2012 16:50
ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորությունները 3–րդ եռամսյակում աճել են 12.83 %–ով` մինչև 1902.1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2012 թվականի սեպտեմբերի 31–ի դրությամբ կազմել են 1902.1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 12.83 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատար է դարձել Ամերիաբանկը՝ 205.6 մլրդ դրամ ցուցանիշով` տարեսկզբից ավելանալով 23.74 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորություններում այս բանկին բաժին է ընկել ընդհանուրի 10.8 տոկոսը։

Համախառն պարտավորությունների ծավալով երկրորդ հորիզոնականում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 196.8 մլրդ դրամով (աճը` 13,86%), այնուհետև` Հայբիզնեսբանկը` շուրջ 186,5 մլրդ դրամով (աճը` 28,98%), HSBC Բանկ Հայաստանը`մոտ 171,2 մլրդ դրամով (աճը` 15,16%), և Արդշինինվեստբանկը`ավելի քան 160,6 մլրդ դրամով (աճը` 24,62%)։

2012 թվականի սեպտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում 21 առևտրային բանկ կա գրանցված։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև