ԳՖԿ-ԾԻԳ-ի կողմից գյուղատնտեսության ընդհանուր ֆինանսավորման ծավալը կազմում է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար

24.10.2012 19:39
ԳՖԿ-ԾԻԳ-ի կողմից գյուղատնտեսության ընդհանուր ֆինանսավորման ծավալը կազմում է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության ներքո գործող «Գյուղական Ֆինանսավորման Կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից գյուղատնտեսության ընդհանուր ֆինանսավորման ծավալը կազմում է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին գրասենյակից:

«Գյուղական Ֆինանսավորման Կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից իրականացվում է փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացմանը ուղղված փոխառության Համաձայնագրերի կնքումը տարբեր ունիվերսալ վարկային կազմակերպությունների հետ:

Այս գործընթացի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը, գյուղական տարածքներում փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար ֆինանսական միջոցները առավել մատչելի և հասանելի դարձնելը:

ԳՖԿ-ԾԻԳ-ի գործառույթներն իրականացվում են ԳԶՄՀ-IFAD և Համաշխարհային Բանկի Զարգացման Միջազգային Ընկերակցության (ԶՄԸ) ֆինանսական աղբյուրների շրջանակներում:

Ֆինանսավորումը յուրաքանչյուր գյուղատնտեսությանը կազմում է մինչև 60 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, մինչև 7 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետ մայր գումարի մարման համար` մինչև 18 ամիս:

ԳՖԿ-ԾԻԳ-ի կողմից գյուղատնտեսության ընդհանուր ֆինանսավորման ծավալը նշված աղբյուրներից ստեղծման պահից առ այսօր կազմում է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար` ֆինանսավորել են մոտ 1056  ծրագրի ՀՀ բոլոր մարզերում:

ՀՀ կառավարության աշխատակազմի «ԳՏՏԶ-ԾԻԳ»  տնօրեն, «ԳՖԿ-ԾԻԳ» ՊՀ համակարգող Ս. Վիրաբյանի հավաստմամբ այս տարի մշակվել և ներդրվել են նոր ֆինանսավորման մեխանիզմներ ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար:

«Այսօր մենք համագործակցում ենք գյուղատնտեսական վարկավորման մեջ մասնագիտացված 7 Վարկային կազմակերպությունների հետ որոնցից 5-ը 2012թ. սեպտեմբերին վերակնքել են Փոխառության համաձայնագրերը: Նոր Համաձայնագրերի շրջանակներում ԳՖԿ-ԾԻԳ-ը հայտարարել է մրցույթային սակարկություն մինչև 300 հազ. ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ տրանշային ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուր Վարկային կազմակերպության հայտ կուսումնասիրվի առանձին և նախընտրությունը կտրվի այն Վարկային կազմակերպությանը, որը ենթավարկերը տրանշի կտրվածքով կտրամադրվի ամենացածր տարեկան էֆեկտիվ տոկոսադրույքով և կապահովի միևնույն ժամանակ առավելագույն ծավալի տեղաբաշխում  վերաֆինանսավորման սկզբունքով: Մենք ապահովում ենք ֆինանսավորում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, համապատասխանեցնելով ժամկետները և մարման արտոնյալ պայմանները ՀՀ ֆինանսական շուկայի պահանջներին` ելնելով գյուղատնտեսության տարբեր ոլորտների յուրահատկություններից»,- ասված է գրասենյակի տրամադրած հաղորդագրության մեջ:

Այս գործընթացի մասին անդրադարձել է նաև ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը՝ նշելով, որ որքան շատ լինեն փորձառություն և մեծ ենթակառուցվածքներ ունեցող ֆինանսական կառույցները այնքան շուտ կխթանվի նրանց միջև մրցակցությունը և կբարելավվի ֆինանսական միջոցների տրամադրման պայմանները:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև