Համաշխարհային բանկը 50 մլն դոլար է հատկացրել Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման համար

24.10.2012 20:00
Համաշխարհային բանկը 50 մլն դոլար է հատկացրել Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլար է հատկացրել  Հայաստանում Փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու համար, չորեքշաբթի EDMC/USAID հնգամյա ծրագրի շրջանակում անցկացվող «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տվյալով՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության տեսակարար կշիռը 40 տոկոս է կազմում: Հայաստանում ՀՆԱ-ի կառուցվածքում ՓՄՁ-ի մասնաբաժինը տարեկան աճում է առնվազն 1 տոկոսով:
Ինչպես նշեց Երիցյանը, վերջին տարիներին Հայաստանում ՓՄՁ-ի ակտիվացում է նկատվում, թեպետ այդ տեմպերը բավարար չեն «փոքր և միջին ձեռնարկատիրության ողջ ներուժը բացահայտելու համար»:

USAID հայկական առաքելության ղեկավարի պաշտոնակատար  Քոնան Փեյզենը խոստացավ, որ հաջորդ տարի գործակալությունը կշարունակի օգնությունը ՓՄՁ-ի զարգացմանը Հայաստանում:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post