ԱՄՀ-ն հավանություն է տվել Պորտուգալիային 1,5 մլրդ եվրոյի տրանշ հատկացնելու ծրագրին

25.10.2012 11:18
ԱՄՀ-ն հավանություն է տվել Պորտուգալիային 1,5 մլրդ եվրոյի տրանշ հատկացնելու ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Պորտուգալիայի կողմից բյուջետային տնտեսման ծրագրի կատարման դինամիկան հինգերորդ անգամ ամփոփելուց հետո որոշում է կայացրել երկրին 1,5 միլիարդ եվրոյի վարկային օգնության տրանշ հատկացնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայաբերելով հիմնադրամի մամուլի ասուլիսը:

Ամփոփման արդյունքը թույլ է տալիս հավանության արժանացնել միջոցների անհապաղ տրամադրումը, ինչը ԱՄՀ-ի կողմից Պորտուգալիային տրամադրած վարկային օգնության ընդհանուր ծավալը կհասցնի 21,8 միլիարդ եվրոյի»,- նշվում է փաստաթղթում:

Պորտուգալիային համար նախատեսված օգնության ընդհանուր գումարը կազմում է 78 միլիարդ եվրո, որը տրամադրել են եվրագոտու երկրներն ու ԱՄՀ-ն: Օգնություն տրամադրելու ծրագիրը հավանության է արժանացել 2011 թվականին՝ պետությանը դեֆոլտից խուսափելու համար:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև