«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 190-ի

25.10.2012 12:29
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 190-ի

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 150-ից հասել է 190-ի, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, բանկի քարտապաններն հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության առևտրային կենտրոններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում,  ինչպես նաև հանրապետության հանգստի և զվարճանքների բազմաթիվ կետերում:

Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով Բանկի քարտը: Զեղչային սպասարկման կետերի թիվը մշտապես աճում է, իսկ դրանց ցուցակը պարբերաբար թարմացվում է Բանկի կայքում:
«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։

2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև