Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2012
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for October 26th, 2012

    Սարգսյանի կարծիքով 2013 թվականը Հայաստանի համար բեկումնային կլինի էլեկտրոնային վճարումների զարգացման համատեքստում

    Friday, October 26th, 2012

    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ քաղաքացիների մասնակցության ավելացման շնորհիվ 2013 թվականը Հայաստանի համար բեկումնային կլինի էլեկտրոնային վճարումների զարգացման համատեքստում:

    Հայաստանի բանկային հատվածի նախակապիտալիզացիան 2013թ.–ին անխուսափելի է. Գուսև

    Friday, October 26th, 2012

    Հայաստանի բանկային հատվածի նախակապիտալիզացիան 2013թ.–ին անխուսափելի է, ուրբաթ հայտարարեց ՎՏԲ- Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսև։
    Ըստ նրա, եթե լրացուցիչ կապիտալ չմտնի համակարգ, ապա բանկային հատվածը պարզապես կդադարի աշխատել։ «Բանկերի նախակապիտալիզացիան կարևոր է այն պատճառով, որ խոշորացումն այժմ չի լուծի նորմատիվ կապիտալի խնդիրը»,– նշեց բանկի ղեկավարը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է աշխուժություն դրսևորել միջին բիզնեսի հատվածում. Գուսև

    Friday, October 26th, 2012

    ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ավելի ակտիվ աշխատել միջին բիզնեսի հատվածում, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

    Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահը բարձր է գնահատում Հայաստանի ԿԲ-ի ավանդը բանկային համակարգի զարգացման գործում

    Friday, October 26th, 2012

    Կենտրոնական բանկի շնորհիվ Հայաստանին հաջողվել է մեծ թռիչք կատարել բանկային համակարգի զարգացման ուղղությամբ, ուրբաթ հայտարարեց Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» միջազգային առաջին համաժողովի ընթացքում։

    NASDAQ OMX Արմենիա բորսայում հոկտեմբերի 26–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

    Friday, October 26th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 26–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

    Հոկտեմբերի 26–ին դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,30 դրամ

    Friday, October 26th, 2012

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում, հոկտեմբերի 26–ին ավելացել է 0,05 կետով և կազմել է 405,30 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է լիզինգի շուկա մտնել 2013 թվականի սկզբին

    Friday, October 26th, 2012

    ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է լիզինգի շուկա մտնել 2013 թվականի սկզբին, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

    Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջիկայում չի փոխվի. ՎՏԲ-Հայաստան Բանկ

    Friday, October 26th, 2012

    Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություններ Հայաստանում առաջիկայում չեն սպասվում, ասաց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

    ՎՏԲ բանկը ներկայացրել է Հայաստանում բանկի գլխավոր տնօրեն – վարչության նախագահին

    Friday, October 26th, 2012

    ՎՏԲ Բանկի դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար – ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինն ուրբաթ ներկայացրեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևին։

    ԿԲ–ի որոշումը՝ Հայաստանում որոշ ՎՀՀ–ների գործունեության արգելքի մասին, կապված է Արցախում դրամական փոխանցումներ ստանալու խնդիրների հետ

    Friday, October 26th, 2012

    ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի որոշումը՝ հանրապետությունում «Migom» և «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունն արգելելու վերաբերյալ, պայմանավորված է նրանով, որ ընկերությունները չեն կատարել իրենց ծառայությունների մատուցման պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը։ Հայաստանի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 8–ին ուժը կորցրած է հայտարարել հանրապետությունում «Զոլոտայա Կորոնա» ռուսական ընկերության գործունեության […]