26.10.2012 13:32
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի օգոստոսի վերջին կազմել է 409.1 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այդ ցուցանիշը հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, մեծացել է 3,2 տոկոսով:
Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդներն օգոստոսի վերջին կազմել են ավելի քան 341 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների բոլոր արտարժութային ավանդների 83.3 տոկոսը`հուլիսի համեմատ կրճատվելով 4.3 տոկոսով։
Հայաստանի տնային տնտեսությունների դրամական ավանդների ծավալն օգոստոսի վերջին կազմել է շուրջ 172,5 մլրդ դրամ՝ անցյալ ամսվա համեմատ ավելանալով 3.6 տոկոսով:
Օգոստոսի 31-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1123.3 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 4 տոկոսով:
2012 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 405,25 դրամ է): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: