ԿԲ–ի որոշումը՝ Հայաստանում որոշ ՎՀՀ–ների գործունեության արգելքի մասին, կապված է Արցախում դրամական փոխանցումներ ստանալու խնդիրների հետ

26.10.2012 14:41
ԿԲ–ի որոշումը՝ Հայաստանում որոշ ՎՀՀ–ների գործունեության արգելքի մասին,  կապված է Արցախում դրամական փոխանցումներ ստանալու խնդիրների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի որոշումը՝ հանրապետությունում «Migom» և «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունն արգելելու վերաբերյալ, պայմանավորված է նրանով, որ ընկերությունները չեն կատարել իրենց ծառայությունների մատուցման պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 8–ին ուժը կորցրած է հայտարարել հանրապետությունում «Զոլոտայա Կորոնա» ռուսական ընկերության գործունեության իրականացման թույտվությունն առ այն, որ «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի  օպերատորն առանց որևէ պատճառաբանության բազմիցս չի ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը: Ավելի վաղ` այս տարվա սեպտեմբերին, նույն պատճառներով ՀՀ ԿԲ–ն արգելել է Հայաստանում «Migom» ռուսական վճարահաշվարկային համակարգի գործունեությունը։

Աղասյանն ասաց, որ այս տարի կարգավորիչը խստացրել է ՎՀՀ–ների նկատմամբ առաջադրվող պահանջներից մեկը` կապված քաղաքացիների բազմաթիվ բողոքների հետ։
Ըստ նրա, դրա արդյունքում պարզվել է, որ որևէ բանկի հետ պայմանագիր կնքելու դեպքում վճարային համակարգերը, որոնք պարտավորվույմ էին ծառայություններ մատուցել այդ բանկի բոլոր մասնաճյուղերում, չեն կատարել իրենց պարտավորությունները և չեն ապահովել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Ստեփանակերտում, Շուշիում և Հադրութում դրամական փոխանցումներ ստանալու հնարավորությունը։

ԿԲ խորհրդի անդամը հայտնեց նաև, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 14 վճարահաշվարկային համակարգ։

«Այս տարի դրանց թիվը կրկնակի կրճատվել է, իսկ առհասարակ Հայաստանում փակվել է ընդամենը չորս վճարահաշվարկային համակարգ»,– ավելացրեց նա։

2011 թվականի հուլիսին Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է հայտարարել հանրապետությունում «Լիդեր» միջազգային դրամական փոխադրումների համակարգի գործունեության թույլտվությունը հայկական բանկերի մարզային ստորաբաժանումներում սպասարկումների պարբերական դադարեցումների առիթով։

Ավելի վաղ` 2008 թվականին, Հայաստանի Կենտրոնական բանկն արգելել էր երկրի առևտրային բանկերին մասնակցել Western Union համակարգին` Լեռնային Ղարաբաղում վերջինիս կողմից դրամական փոխանցումներ իրականացնելուց հրաժարվելու համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև