Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջիկայում չի փոխվի. ՎՏԲ-Հայաստան Բանկ

26.10.2012 17:18
Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջիկայում չի փոխվի. ՎՏԲ-Հայաստան Բանկ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություններ Հայաստանում առաջիկայում չեն սպասվում, ասաց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Դրա համար չկա համապատասխան մակրոտնտեսություն։ Որևէ զգալի ազդեցություն բանկային համակարգի վրա տոկոսադրույքի այդ փոփոխությունը նույնպես չի գործի»,– ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա:

Գուսևը միաժամանակ ավելացրեց, որ այսօր բանկային համակարգն ավելի շատ կախված է մակրոտնտեսական այլ ցուցանիշներից, քան վերաֆինանսավորման տոկոսադրույքից։ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այս տարվա հոկտեմբերի 9–ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 8 տոկոսի մակարդակում։ Վերջին անգամ Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը փոխել է 2011 թվականի սեպտեմբերի 6–ին` նվազեցնելով այն 8.5 տոկոսից մինչև 8 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև