Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $78,4 մլն

29.10.2012 12:56
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $78,4 մլն

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 22 – 26-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $78,4 մլն՝ 1 դոլարի դիմաց 404,95 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 5,9 մլն եվրո և շուրջ  712,4 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 527,47 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,91 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 91,3 մլն դոլար, 9,5  մլն. եվրո և ավելի քան 107,1 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 406,12 դրամ, 1 եվրոյի դիմաց 529,42 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,11 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, հոկտեմբերի 15–ից 21-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49,9 մլն դոլար: ($1 –405,3 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև