ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին ավելացել է 3,7%-ով՝ կազմելով ավելի քան 1165 մլրդ դրամ

30.10.2012 13:59
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին ավելացել է 3,7%-ով՝ կազմելով ավելի քան 1165 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին, օգոստոսի համեմատ, ավելացել է 3,7 տոկոսով և կազմել ավելի քան 1165 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:

Տվյալների համաձայն, դրամով տրամադրված ավանդների ծավալն ընթացիկ տարվա սեպտեմբերին, 2012թ.-ի օգոստոսի համեմատ, աճել է 4,4 տոկոսով և կազմել շուրջ 341,9 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով տրամադրված ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 3,4 տոկոսով և սեպտեմբերի վերջին կազմել են շուրջ 823,2 մլրդ դրամ:

Միաժամանակ ռեզիդենտներին բաժին է հասնում դրամով ներգրավված բոլոր ավանդների շուրջ 95,1 տոկոսը (325,1 մլրդ դրամ): Այդ ցուցանիշն ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ գրեթե չի փոխվել:
2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 405,73 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև