Ոսկին էժանացել է դոլարի փոխարժեքի աճի հետևանքով

30.10.2012 15:06
Ոսկին էժանացել է դոլարի փոխարժեքի աճի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ԱՄՆ–ից ստացված ուժեղ վիճակագրությունից հետո արժույթի թանկացման վերաբերյալ հրապարակումների, ինչպես նաև եվրագոտուց ստացված բացասական տվյալների ֆոնին երկուշաբթի կայացած առուվաճառքի արդյունքում ոսկու արժեքն աննշան նվազել է, հաղորդում է banki.ru–ն։

Նյու Յորքի Comex  բորսայում կայացած էլեկտրոնային առուվաճառքների ընթացքում ընթացիկ շաբաթվա առաջին առևտրային նստաշրջանի ավարտին ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը նվազել է 3,2 դոլարով կամ 0,2 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով  1 708,7 դոլար։ Միաժամանակ ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն ավելացել է` ուրբաթ գրանցված 80,04–ից հասնելով 80,23 կետի։
Հիմնական առևտրային նստաշրջանը փակվել է «Սենդի» փոթորիկի պատճառով։

«Հատկապես դոլարի փոխարժեքի աճն է դրդում ոսկու գների նվազմանը»,– Bloomberg գործակալությունը վկայաբերում է Streettalk Advisors LLC–ի գլխավոր տնօրեն Լենս Ռոբերթսի խոսքը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ի սպառողական ծախսերը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել են 87,9 մլրդ դոլարով կամ 0,8 տոկոսով, այն դեպքում, երբ բնակչության եկամուտներն աճել են 48,1 միլիարդով կամ 0,4 տոկոսով։ Վերլուծաբանները ծախսերի 0,6 տոկոսանոց և եկամուտների 0,4 տոկոսանոց աճ են կանխատեսել։
Միաժամանակ միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտուց ստացված նորությունները շարունակում են հիասթափեցնել ներդրողներին։ Այսպես, Իսպանիայի մանրածախ վաճառքները սեպտեմբերին 10,9 տոկոսով նվազել են տարեկան կտրվածքով։ Ցուցանիշի նվազումը, որը շարունակվում է 27 ամիս շարունակ, առավելագույնն է 2006թ.–ի հուլիսից ի վեր։

Միաժամանակ վարչապետ Մարիանո Ռախոյը շարունակում է պնդել, որ անհրաժեշտություն չի տեսնում տվյալ պահին իսպանական տնտեսության համար ֆինանսական աջակցություն խնդրելու համար։

Բացի այդ, դոլարի թանկացումը և հետևաբար ոսկու նկատմամբ հետաքրքրության նվազումը ԱՄՆ–ի հյուսիս–արևելքում փոթորկող «Սենդի» փոթորիկի հետևանքն են դարձել։

Ոսկու գների աճը 2011թ.–ին կազմել է գրեթե 10 տոկոս։ Արդյունքում` մետաղի արժեքի աճի 11 տարվա ժամանակահատվածը համենայնդեպս 1920թ.–ից ի վեր ամենաշարունակականն է։ 2012թ.–ի երրորդ եռամսյակում ոսկու արժեքն ավելացել է 11 տոկոսով։ Սեպտեմբերին թանկարժեք մետաղի գներն աճել են ավելի քան 5 տոկոսով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև