ՎՏԲ Հայաստան Բանկը վերագործարկել է բարեփոխված մասնաճյուղ Գյումրիում

31.10.2012 12:35
ՎՏԲ Հայաստան Բանկը վերագործարկել է բարեփոխված մասնաճյուղ Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկը երեքշաբթի վերագործարկել է բարեփոխված մասնաճյուղը Գյումրիում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլևը:

«Բարեփոխումը ներառել է ինչպես վերանորոգման աշխատանքներ, այնպես էլ գրասենյակի տեխնիկական հագեցվածություն, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը: Մասնավորապես, նորույթներից մեկը հերթերի կառավարման համակարգի ներդրումն է»,- ասաց ՎՏԲ Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը բացման արարողության ժամանակ:

Նա միաժամանակ հայտնեց, որ ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղերի բարեփոխումը շարունակվում է, և մոտ ժամանակներս կվերագործարկվեն մասնաճյուղեր Արմավիրում, Էջմիածնում, ինչպես նաև երեքը՝ մայրաքաղաքում:

ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլևը նշեց, որ արտադրանքը, տեխնոլոգիաներն ու շահույթը բանկի համար վերջնական նպատակ չեն:

«Կարևոր է նշել, որ վերջնական նպատակը մեր հաճախորդների հարմարավետությունն է, և հատկապես այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Հայաստանի շատ քաղաքներում մասնաճյուղերի բարեփոխման նման մեծ ծրագիր», – ասաց Յակովլևը:

Նրա խոսքերով՝ բիզնեսի մոտ 70%-ը գտնվում է Երևանում, այդ պատճառով ցանցի բարեփոխումը սկսվել է մայրաքաղաքից, միաժամանակ ընտրվել են նաև խոշոր մարզերը, մասնավորապես Գյումրին, Արմավիրը և Էջմիածինը:

Նա նշեց, որ դա կարևոր է այն առումով, որ հայկական շուկայի բանկերի մեծ մասը առավելապես միտված է դեպի Երևան, իսկ մարզերում բիզնեսի զարգացումը «այնքան էլ արագ չի ընթանում, որքան կցանկանային բանկերը և բնակիչները».

«Եվ այդ պատճառով որոշում ընդունվեց ուշադրությունը կենտրոնացնել մարզերի զարգացմանը. Հաջորդ տարի մենք պատրաստ ենք մեծ ռեսուրսներ ներդնել այդ նպատակի համար», – ասաց Յակովլևը՝ չնշելով կոնկրետ գումար, քանի որ բանկի 2013թ. բյուջեն դեռևս հաստատված չէ:

Նա հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանի մարզերում կբարեփոխվի 16 խոշոր և 22 փոքր մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայումս բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև