Գնաճը Հայաստանում հոկտեմբերին գրանցվել է 3,4% մակարդակում

31.10.2012 14:06
Գնաճը Հայաստանում հոկտեմբերին գրանցվել է 3,4% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2012 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,4% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, գնաճը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների 5,7% և ծառայությունների ոլորտի սակագների 2,3% աճով:

Հաղորդագրության համաձայն, հոկտեմբերին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գները (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) աճել են 3,5%-ով:

2012 թվականի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների համաթիվը կազմել է 102,4%: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գների համաթիվը (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը)՝ 102%, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102,1%:

Միաժամանակ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական գների համաթիվը նվազել է 1,2%-ով: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գները (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) կրճատվել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են համապատասխանաբար 0,9 և 0,2 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2012 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%):–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև