Եվրագոտում աճել է գործազրկությունը՝ սեպտեմբերին հասնելով 11,6%–ի

31.10.2012 15:34
Եվրագոտում աճել է գործազրկությունը՝ սեպտեմբերին հասնելով 11,6%–ի

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտում գործազրկության ցուցանիշը 2012թ.–ի սեպտեմբերին հասել է 11,6 տոկոսի` օգոստոսին գրանցված 11,5 տոկոսի փոխարեն։ Եվրամիության համար սեպտեմբերյան ցուցանիշը կազմել է 10,6 տոկոս` անփոփոխ մնալով նախորդ ամսվա համեմատ։ Նման տվյալները չորեքշաբթի հրապարակել է Eurostat–ը, հաղորդում է banki.ru–ն։

Վերլուծաբանների կարծիքով գործազրկությունը եվրագոտում պետք է 11,4 տոկոս կազմեր։

Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ գործազրկությունն էապես աճել է ինչպես եվրագոտում, այնպես էլ ընդհանուր առմամբ ԵՄ–ում։ 2011թ.–ի սեպտեմբերին ցուցանիշը եղել է համապատասխանաբար 10,3% և 9,8% մակարդակներում։

Ըստ եվրոպական վիճակագրական գերատեսչության գնահատականների, սեպտեմբերին Եվրամիությունում հաշվառվել է 25,751 մլն գործազուրկ, որից 18,490 միլիոնը` եվրագոտում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև