31.10.2012 16:02
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խնայողությունների միջազգային օրվա առթիվ ՎՏԲ–Հայաստան Բանկը հոկտեմբերի 31-ին ավանդատուներին առաջարկում է ձևակերպել 14.5% տոկոսադրույքով «Խնայողությունների օր» ավանդը, 91-ից 730 օր ժամկետով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, այս բացառիկ ավանդային ակցիայի կարող է մասնակից դառնալ և շահավետ ավանդ ձևակերպել յուրաքանչյուր ցանկացող: Հոկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան բանկում ավանդ ներդնող բոլոր ավանդատուներին սպասվում են հաճելի անակնկալներ`1 000 000 ՀՀ դրամ և ավելի գումար ներդնելիս նվեր քարտ Visa Gold, Յուրաքանչյուր ավանդատուին նվեր` Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ներկայացման տոմս։
««Հոկտեմբերի 31-ը Խնայողությունների միջազգայի օրն է: Տոնի նպատակն է գումարը կուտակելու և խնայելու կարողությունը, ինչը ցանկացած մարդու ֆինանսական հաջողության հիմքն է: Խնայողությունների և անկանխիկ վճարումների մշակույթի զարգացումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ռազմավարության անբաժանելի մասը»,– ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ։
Ըստ նրա, բանկը պարբերաբար անցկացնում է ակցիաներ ուղղված բանկային մշակույթի բարձրացմանը և խնայողությունների մշակույթի զարգացմանը, որոնցում մասնակցում են ցանկացած տարիքի և միջոցների տեր մարդիկ։
Խնայողությունների միջազգայի օրն առաջին անգամ նշվել է 1924 թվականին հոկտեմբերի 31-ին Միջազգային մասնագիտացված կոնգրեսի շրջանակներում, որը կազմակերպվել էր Միլանում խնայողական բանկային ինստիտուտների կողմից: Մեր օրերում Խնայողությունների միջազգայի օրը նշվում է ամբողջ աշխարհում և դարձել է բարի ավնադույթ: Տոնը նշվում է եվրոպական 29 պետությունում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:
Ներկայումս բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: