Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2012
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for October, 2012

    Հայաստանում հոկտեմբերի 29-ին ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը 405,75 դրամ է կազմել

    Monday, October 29th, 2012

    Հոկտեմբերի 29-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 405,75 դրամ։

    Հայաստանում ոսկու գինը նվազել է

    Monday, October 29th, 2012

    Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

    Բելգիական Incofin Investment Management–ը ձեռք է բերել Արարատբանկի բաժնետոմսերի 10%–ը

    Monday, October 29th, 2012

    Արարատբանկը Incofin Investment Management բելգիական ընկերության հետ համաձայնագիր ստորագրեց՝ բանկի բաժնետոմսերի 10 տոկոսը վելգիական ընկերությանը փոխանցելու մասին։

    ՎԶԵԲ–ը նշում է Հայաստանի արտադրության աճը և մատնանշում է տնտեսության ռիսկերը

    Monday, October 29th, 2012

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Տարածաշրջանային տնտեսական եռամսյակային հեռանկարները» իր նոր զեկույցում նշում է Հայաստանի արտադրության աճը և մատնանշում է տնտեսության ռիսկերը։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $10,2 մլն է կազմել

    Monday, October 29th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-26–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 10,2 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա համեմատ ավելանալով 8,5 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $78,4 մլն

    Monday, October 29th, 2012

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 22 – 26-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $78,4 մլն՝ 1 դոլարի դիմաց 404,95 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Սարգսյանի կարծիքով 2013 թվականը Հայաստանի համար բեկումնային կլինի էլեկտրոնային վճարումների զարգացման համատեքստում

    Friday, October 26th, 2012

    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ քաղաքացիների մասնակցության ավելացման շնորհիվ 2013 թվականը Հայաստանի համար բեկումնային կլինի էլեկտրոնային վճարումների զարգացման համատեքստում:

    Հայաստանի բանկային հատվածի նախակապիտալիզացիան 2013թ.–ին անխուսափելի է. Գուսև

    Friday, October 26th, 2012

    Հայաստանի բանկային հատվածի նախակապիտալիզացիան 2013թ.–ին անխուսափելի է, ուրբաթ հայտարարեց ՎՏԲ- Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսև։
    Ըստ նրա, եթե լրացուցիչ կապիտալ չմտնի համակարգ, ապա բանկային հատվածը պարզապես կդադարի աշխատել։ «Բանկերի նախակապիտալիզացիան կարևոր է այն պատճառով, որ խոշորացումն այժմ չի լուծի նորմատիվ կապիտալի խնդիրը»,– նշեց բանկի ղեկավարը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է աշխուժություն դրսևորել միջին բիզնեսի հատվածում. Գուսև

    Friday, October 26th, 2012

    ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ավելի ակտիվ աշխատել միջին բիզնեսի հատվածում, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

    Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահը բարձր է գնահատում Հայաստանի ԿԲ-ի ավանդը բանկային համակարգի զարգացման գործում

    Friday, October 26th, 2012

    Կենտրոնական բանկի շնորհիվ Հայաստանին հաջողվել է մեծ թռիչք կատարել բանկային համակարգի զարգացման ուղղությամբ, ուրբաթ հայտարարեց Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» միջազգային առաջին համաժողովի ընթացքում։