Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2012
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    2627282930  
  • Archive for November 1st, 2012

    Հայաստանի ԿԲ-ն ծրագրում է նոյեմբերի 13, 15 և 20-ին 8 մլրդ. դրամ ընդհանուր գումարի պարտատոմսեր տեղաբաշխել

    Thursday, November 1st, 2012

    Հայաստանի Կենտրոնական բանկը ծրագրում է նոյեմբերին 8 մլրդ. դրամ ընդհանուր գումարի միջին ժամկետայնության պարտատոմսեր տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

    ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է մի շարք ընկերությունների վարկանշումը

    Thursday, November 1st, 2012

    ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է մի շարք ընկերությունների վարկանշումը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի բանկային համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունի. միության նախագահ

    Thursday, November 1st, 2012

    Հայաստանի բանկային համակարգն էական և կայուն փոփոխությունների կարիք ունի, հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
    «8 տոկոսանոց վերաֆինանսավորման տոկոսադրույքը չափազանց բարձր է, ինչը բացասաբար է անդրադառնում վարկավորման հեռանկարների և տնտեսության զարգացման վրա»,- ասաց Սաֆարյանը:

    Panasonic-ի բաժնետոմսերը նվազել են 17%–ով

    Thursday, November 1st, 2012

    Էլեկտրոնիկայի հայտնի արտադրող Panasonic ընկերության բաժնետոմսերի կտրուկ նվազում է գրանցվել Տոկիոյի բորսայի առևտրային նստաշրջանի բացմանը: Մեկնարկից մի քանի րոպե անց ընկերության շուկայական կապիտալիզացիան կորցրել է 17,12 տոկոսը:

    Հայաստանում փողի զանգվածի ծավալը սեպտեմբերին աճել է 2,1%–ով՝ կազմելով ավելի քան 1267 մլրդ դրամ

    Thursday, November 1st, 2012

    Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել է 2,1%ով և կազմել է ավելի քան 1267 մլրդ դրամ:

    Հայաստանում փողի բազան սեպտեմբերին նվազել է 0,1%–ով և կազմել է 603,8 մլրդ դրամ

    Thursday, November 1st, 2012

    Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստանում փողի բազան 2012 թվականի սեպտեմբերի արդյունքներով, նախորդ ամսվա սկզբի համեմատ, նվազել է ավելի քան 793 մլն դրամով կամ 0,1%–ով և կազմել է 603,8 մլրդ դրամ, հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
    Ըստ ԱՎԾ տվյալների, ԿԲ–ից դուրս կանխիկը կազմել է ավելի քան 400,5 մլրդ դրամ` օգոստոսի վերջի 400,6 մլրդ դրամի դիմաց։

    ՎՏԲ–ն «Գազպրոմին» 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել

    Thursday, November 1st, 2012

    Ռուսաստանում մեծությամբ երկրորդ բանկը համարվող ՎՏԲ–ն «Գազպրոմ» ԲԲԸ ռուսական գազային հոլդինգին 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։

    ACBA ON-LINE համակարգով ներդրված բոլոր ավանդների համար սահմանվում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ տվյալ պահին գործող տոկոսադրույքից 0.1%-ով շատ տոկոսադրույք

    Thursday, November 1st, 2012

    ACBA ON-LINE համակարգով ներդրված բոլոր ավանդների համար սահմանվում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ տվյալ պահին գործող տոկոսադրույքից 0.1%-ով ավել տոկոսադրույք, տեղեկացնում են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից։