ACBA ON-LINE համակարգով ներդրված բոլոր ավանդների համար սահմանվում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ տվյալ պահին գործող տոկոսադրույքից 0.1%-ով շատ տոկոսադրույք

01.11.2012 11:55
ACBA ON-LINE համակարգով ներդրված բոլոր ավանդների համար սահմանվում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ  տվյալ պահին գործող տոկոսադրույքից 0.1%-ով շատ տոկոսադրույք

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ACBA ON-LINE համակարգով ներդրված բոլոր ավանդների համար սահմանվում է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ  տվյալ պահին գործող տոկոսադրույքից 0.1%-ով ավել տոկոսադրույք, տեղեկացնում են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Բանկի ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց Բանկ այցելելու արդյունավետ կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` իրականացնել վարկի մարումներ, ձևակերպել ավանդներ, բացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել պարբերական փոխանցումներ ինչպես նաև կատարել օվերդրաֆտի մարումներ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև