ՎՏԲ–ն «Գազպրոմին» 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել

01.11.2012 12:46
ՎՏԲ–ն «Գազպրոմին» 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում մեծությամբ երկրորդ բանկը համարվող ՎՏԲ–ն «Գազպրոմ» ԲԲԸ ռուսական գազային հոլդինգին 12 մլրդ ռուբլու բանկային երաշխիք է տվել, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։

Բանկային երաշխիքները տրվում են Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությանը հարկեր ու տուգանքներ վճարելու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, տեղեկացնում է Փրայմը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից` 2012 թվականի հոկտեմբերի 31-ից։

«Գազպրոմը» 2011 թվականին 35%–ով ավելացրել է շահույթը Ֆինանսական հաշվետվության միջազգային չափորոշիչների գծով` հասցնելով 1.307 տրիլիոն ռուբլու, հասույթը մեծացրել է 28,9%–ով` հասցնելով 4,637 տրիլիոն ռուբու։

«Գազպրոմի» հաշվապահական հաշվառման ռուսական չափորոշիչներով զուտ շահույթը 2011 թվականին ավելացել է 2.1 անգամ` հասնելով 879,601 միլիարդ ռուբլու, հասույթը` 22,7%–ով` հասնելով 3,534 տրիլիոն ռուբլու։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև