Հայաստանում փողի բազան սեպտեմբերին նվազել է 0,1%–ով և կազմել է 603,8 մլրդ դրամ

01.11.2012 14:01
Հայաստանում փողի բազան սեպտեմբերին նվազել է 0,1%–ով և կազմել է 603,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստանում փողի բազան 2012 թվականի սեպտեմբերի արդյունքներով, նախորդ ամսվա սկզբի համեմատ, նվազել է ավելի քան 793 մլն դրամով կամ 0,1%–ով և կազմել է 603,8 մլրդ դրամ, հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Ըստ ԱՎԾ տվյալների, ԿԲ–ից դուրս կանխիկը կազմել է ավելի քան 400,5 մլրդ դրամ` օգոստոսի վերջի 400,6 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է 146  մլրդ դրամ` հուլիսի վերջի ավելի քան 153,7 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` ավելի քան 48,1 մլրդ դրամ` նախորդ ամսվա 39,5 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) սեպտեմբերի վերջին կազմել են ավելի քան 374,2 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ նվազելով 2,6%–ով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 229,5 մլրդ դրամ` օգոստոսի վերջի ավելի քան 220,2 մլրդ դրամի դիմաց։ ($1 – 405,47 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև