Հայաստանում փողի զանգվածի ծավալը սեպտեմբերին աճել է 2,1%–ով՝ կազմելով ավելի քան 1267 մլրդ դրամ

01.11.2012 14:10
Հայաստանում փողի զանգվածի ծավալը սեպտեմբերին աճել է 2,1%–ով՝ կազմելով ավելի քան 1267 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել է 2,1%ով և կազմել է ավելի քան 1267 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս սեպտեմբերի վերջին կազմել է շուրջ 355.4 մլրդ դրամ՝ օգոստոսի վերջի ավելի քան 354,9 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 160,3 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 149,6 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 173,3 մլրդ դրամ է կազմել` օգոստոսի վերջի 172,4  մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 578,1մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 564,2 մլրդ դրամի դիմաց։
Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում սեպտեմբերի վերջին կազմել է 45,6%։

Միաժամանակ փողի բազմարկիչը սեպտեմբերի վերջին 2,11 է կազմել՝ օգոստոսի  համեմատ ավելանալով 0,06 կետով։ (1 դոլարը 405,47 դրամ է):-0-


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև