Հայաստանի բանկային համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունի. միության նախագահ

01.11.2012 15:05
Հայաստանի բանկային համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունի. միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգն էական և կայուն փոփոխությունների կարիք ունի, հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«8 տոկոսանոց վերաֆինանսավորման տոկոսադրույքը չափազանց բարձր է, ինչը բացասաբար է անդրադառնում վարկավորման հեռանկարների և տնտեսության զարգացման վրա»,- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ թեպետ Կենտրոնական բանկի քաղաքականությունն ուղղված է գնաճի թուլացմանը, սակայն վերաֆինանսավորման բարձր դրույքաչափը չի օգնում Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Նա ընդգծեց նաև, որ Հայրենական արտադրողների միությունը մշտապես բարձրացնում է այդ հարցը և պայքարում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման համար:

Միաժամանակ Սաֆարյանը նշեց, որ Միությունն աշխատում և շարունակում է աշխատել Կենտրոնական բանկի հետ:

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այս տարվա հոկտեմբերի 9–ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 8 տոկոսի մակարդակում։ Վերջին անգամ Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը փոխել է 2011 թվականի սեպտեմբերի 6–ին` նվազեցնելով այն 8.5 տոկոսից մինչև 8 տոկոս։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև