«Անելիք Բանկը» Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին կտրամադրի պլաստիկ քարտեր

02.11.2012 13:05
«Անելիք Բանկը» Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին կտրամադրի պլաստիկ քարտեր

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին կտրամադրի ArCa «ՀՈԳԱՏԱՐ» և  ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտերը հատուկ պայմաններով, ուրբաթ հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«ՀՊՏՀ-ի բոլոր այն ուսանողները, ովքեր սովորում են անվճար հիմունքներով, կկարողանան ձեռք բերել ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտն առանց չնվազող մնացորդի և 50% զեղչով տարեկան սպասարկումից:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ այս քարտը հնարավորություն է ընձեռում քարտապաններին  անվճար մտնել Երևանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե և ժամանցի ակումբներ, 6 կարաոկե ակումբներում քարտապանները ստանում են 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանները ստանում են անվճար հյուրասիրություն:

ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանները ստանում են նաև մինչև 50 % զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև կատարում են գնումներ ինտերնետով և ամենուր:

Միաժամանակ ՀՊՏՀ բոլոր այն աշխատակիցները, ովքեր կենսաթոշակառու են, կկարողանան ձեռք բերել ՍԹԱՐ առևտրային ցանցի և ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցի հետ համատեղ թողարկված ArCa Classic «ՀՈԳԱՏԱՐ» քարտ` անվճար, իսկ ոչ կենսաթոշակառուները` առանց չնվազող մնացորդի:

«ՀՈԳԱՏԱՐ» քարտի քարտապանները ստանում են 5% զեղչ ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում քարտով գնումներ կատարելիս, իսկ քարտի հետևի ԲԱՌ կոդի շնորհիվ ավտոմատ դառնում ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կուտակում միավորներ` ՍԹԱՐ առևտրային ցանցում քարտով գնումներ կատարելիս:

Ի տարբերություն այլ ՍԹԱՐ քարտատերերի, տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10% միավորներ` ի լրումն իրենց կուտակած միավորների:
«ArCa Classic «ՀՈԳԱՏԱՐ քարտի քարտապանները նույնպես օգտվում են Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից` գրեթե 500 վաճառակետերում ստանալով մինչև 50% զեղչ»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ –ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996թ.–ի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր արտոնագիրը:–0–
.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post