Հայկական դրամը հոկտեմբերին 0,5%–ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

02.11.2012 14:42
Հայկական դրամը հոկտեմբերին 0,5%–ով ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշավարկային փոխարժեքի 0,5 տոկոսանոց նվազում է գրանցվել` 1,2 տոկոսի չափով սպառողական շուկայի գների աճի դեպքում։

Այդ մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2012թ.–ի հոկտեմբերի տվյալները։

Միաժամանակ ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, սպառողական գների 3,4 տոկոսանոց աճն ուղեկցվել է 8 տոկոսով հաշվարկային փոխարժեքի բարձրացմամբ

Հոկտեմբերին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 406,69 դրամ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև