NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

02.11.2012 17:56
NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 31–ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Բորսայում արտարժույթով կատարած վերջին գործարքը գրանցվել է հոկտեմբերի 30-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված արժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 405,38 դրամ։

Նոյեմբերի 2–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են` մեկ դոլարը` 405,96 դրամ, մեկ եվրոն` 522,67 դրամ։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև