Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2012
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    2627282930  
  • Archive for November 5th, 2012

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 5-ին մեկ դոլարի դիմաց կազմել է 406, 57 դրամ

    Monday, November 5th, 2012

    Ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին, նոյեմբերի 2-ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ավելացել է 0,61 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 406,57 դրամ: Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանում նոյեմբերի 5–ին ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը 409,00 դրամ է կազմել

    Monday, November 5th, 2012

    Նոյեմբերի 5-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 409,00 դրամ։

    Հայաստանում ոսկու գինը նվազել է

    Monday, November 5th, 2012

    Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

    Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում

    Monday, November 5th, 2012

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,06 տոկոսով՝ հասնելով 405,38 դրամի: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 7,95 մլն ԱՄՆ դոլար, ինչը 22,67 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,20 տոկոսով և շաբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին, կազմեց 408,23 դրամ: Հայաստանի արժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախկինի պես տատանվում է 405-409,50 դրամի միջակայքում: Մեր կարծիքով կայուն իրավիճակը պայմանավորված է ներդրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահպանվող պահանջարկով, ինչպես նաև չափավոր դևալվացիոն տրամադրություններով:

    ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 5–ին 1,35 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, November 5th, 2012

    ՀՀ ԿԲ-ն երկուշաբթի 1,35 մլրդ դրամ ծավալով AMGT5204B130 թողարկման կարճաժամկետ պետալամ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $7,95 մլն է կազմել

    Monday, November 5th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հոկտեմբերի 29–ից մինչև նոյեմբերի 2–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 7,95 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա համեմատ կրճատվելով 22 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,3 մլն

    Monday, November 5th, 2012

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 29 –ից մինչև նոյեմբերի 2–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,3 մլն՝ 1 դոլարի դիմաց 405,04 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել շուրջ 6 մլն եվրո և 670,8 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 523,59 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 12,8 միջին կշռված փոխարժեքով:

    G20-ի ֆինանսների նախարարները և ԿԲ ղեկավարները վերլուծում են ԱՄՆ-ի ֆինանսական իրավիճակը

    Monday, November 5th, 2012

    ԱՄՆ-ի տնտեսության համար վտանգների հետ կապված հարցերի քննարկմամբ են անցած կիրակի հանդիպման ժամանակ սկսել իրենց աշխատանքը G20-ի ֆինանսների նախարարները և ԿԲ ղեկավարները. Հանդիպումն անցկացվում է Մեքսիկայի նախագահությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: