G20-ի ֆինանսների նախարարները և ԿԲ ղեկավարները վերլուծում են ԱՄՆ-ի ֆինանսական իրավիճակը

05.11.2012 11:23
G20-ի ֆինանսների նախարարները և ԿԲ ղեկավարները վերլուծում են ԱՄՆ-ի ֆինանսական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի տնտեսության համար վտանգների հետ կապված հարցերի քննարկմամբ են անցած կիրակի հանդիպման ժամանակ սկսել իրենց աշխատանքը G20-ի ֆինանսների նախարարները և ԿԲ ղեկավարները. Հանդիպումն անցկացվում է Մեքսիկայի նախագահությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2012թ. դեկտեմբերի 1-ից «Քսանյակի խմբում» նախագահությունն անցնում է Ռուսաստանին:

Ինչպես կիրակի մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարեց Մեքսիկայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Խոսե Անտոնիո Մեադեն, հանդիպմանը քննարկվել է G20-ի մտահոգությունը՝ կապված ԱՄՆ-ի տնտեսության համար հարկային «անդունդի» վտանգի հետ, որը պայմանավորված է այդ երկրում հարկերի մեծացման խնդրով:

Փորձագետների կարծիքով՝ հարկերի բարձրացումը և ծախսերի խոշոր կրճատումները, որոնք քննարկում է ԱՄՆ Կոնգրեսը, կարող են հանգեցնել աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկի ռեցեսիայի և, որպես հետևանք, բացասաբար ազդել համաշխարհային ողջ արտադրության վրա: Խոսքը մոտավորապես 600 միլիարդ դոլարի մասին է, որը Կոնգրեսի կողմից հավանության դեպքում կարող է կրճատվել 2013թ. հունվարի 1-ից:

«Քսանյակի խմբին» բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 85 տոկոսը: Դրանցում ապրում է աշխարհի բնակչության ավելի քան 60 տոկոսը: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև